«ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԿՈՆԿՐԵՏ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ ֆինանսների նախարար
8 մայիսի 2026 թվականի թիվ 117-Ն 21 մայիսի 2026 թվականի թիվ 130-Ն
ՀԱՄԱՏԵՂ ՈՐՈՇՈՒՄ
«ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԿՈՆԿՐԵՏ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
հրապարակման ամսաթիվ՝ 22.06.2026
Նպատակ ունենալով ապահովել կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների աշխարհագրական դիվերսիֆիկացիայի համար բավարար ճկունություն,
հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 16-րդ մասը և «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 743-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը
Ո ր ո շ ու մ ե ն .
- Հաստատել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կողմից արտասահմանյան կոնկրետ պետություններում կատարվող ներդրումների մասնակցության աստիճանի որոշման և առավելագույն սահմանաչափի սահմանման կարգը»՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝ Մարտին Գալստյան
2026 թ. մայիսի 14
Երևան
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարար՝ Վահե Հովհաննիսյան
2026 թ. մայիսի 21
Երևան