«ՍԻԹԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 836) ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 157 Ա
12.06.2026
«ՍԻԹԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 836) ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 138-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 5-րդ և 9-րդ կետերը,
հաշվի առնելով որ, «ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 28.04.2026թ., 14.05.2026թ., 22.05.2026թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիաներ ստանալու միջնորդությամբ, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026թ. հունիսի 3-ի թիվ 27 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է ․
1. «ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լիցենզիա թիվ 836) տրամադրել մասնաճյուղի լիցենզիաներ՝ ներքոնշյալ հասցեներում գործունեություն իրականացնելու համար.
• ՀՀ, ք. Երևան, Նորք – Մարաշ, Է. Իսաբեկյան փողոց ½, շենք 119, (թիվ 23 մասնաճյուղ),
• ՀՀ, ք. Երևան, Մ.Խորենացի 47 շենք, 1/3, (թիվ 24 մասնաճյուղ),
• ՀՀ, ք. Երևան, Ադոնցի փողոց 6 շենք, 33 (թիվ 25 մասնաճյուղ),
• ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Նոր Հաճն, Տոռոզյան փողոց 19 (թիվ 26 մասնաճյուղ)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրելու կամ «ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան
Երևան