«ԱՖՍ ԿԱՊԻՏԱԼ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԱՖՍ ԿԱՊԻՏԱԼ» ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

    Որոշում թիվ 156 Ա

12.06.2026

«ԱՖՍ ԿԱՊԻՏԱԼ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԱՖՍ ԿԱՊԻՏԱԼ» ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ կետով,
հաշվի առնելով, որ «ԱՖՍ ԿԱՊԻՏԱԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն 2026 թվականի փետրվարի 12-ին, մարտի 26-ին, ապրիլի 10-ին և ապրիլի 22-ին, մայիսի 21-ին և մայիսի 25-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ԱՖՍ ԿԱՊԻՏԱԼ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱՖՍ Կապիտալ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու միջնորդությամբ, ինչպե նաև՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի մայիսի 27-ի թիվ 26 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է ․

1. Գրանցել «ԱՖՍ ԿԱՊԻՏԱԼ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱՖՍ Կապիտալ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները նոր խմբագրությամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՖՍ ԿԱՊԻՏԱԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «ԱՖՍ ԿԱՊԻՏԱԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                              Հովհաննես Խաչատրյան
Երևան