«ՀԱՐՄԻՆՈՒՅԱ ՖՈՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

    Որոշում թիվ 151 Ա

04.06.2026

«ՀԱՐՄԻՆՈՒՅԱ ՖՈՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.1-րդ հոդվածի 5-րդ մասով, 8.2-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի՝ 29.07.2025թ. թիվ 127-Ն որոշմամբ հաստատված «Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման կարգը» կանոնակարգ 10/41-ի գլուխ 3-ով,
հաշվի առնելով այն, որ «ՀԱՐՄԻՆՈՒՅԱ ՖՈՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ն 06.02.2026թ․, 02.04.2026թ. և 07.05.2026թ․ դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի մայիսի 27-ի թիվ 26 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. «ՀԱՐՄԻՆՈՒՅԱ ՖՈՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ին տրամադրել ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՀԱՐՄԻՆՈՒՅԱ ՖՈՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ՀԱՐՄԻՆՈՒՅԱ ՖՈՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մ․ Գալստյան
Երևան