«ՎԱԼԳԵ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹԻՎ ԳԳ-Ե 139 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 150 Ա
04.06.2026
«ՎԱԼԳԵ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹԻՎ ԳԳ-Ե 139 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 22-րդ կետը,
հաշվի առնելով, որ «ՎԱԼԳԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 08.05.2026թ. դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` կապված գրավատնային գործունեության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու հետ, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի մայիսի 27-ի թիվ 26 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 27.12.2008թ. թիվ 367 Ա որոշմամբ «ՎԱԼԳԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 139 լիցենզիան:
2. «ՎԱԼԳԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հաճախորդների շահերի պաշտպանության և տեղեկացվածության նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արտաքին և հանրային կապերի վարչության միջոցով հրապարակել սույն որոշման եզրափակիչ մասը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՎԱԼԳԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրելու կամ «ՎԱԼԳԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ․ Գալստյան
Երևան