«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԱՎԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

    Որոշում թիվ 146 Ա

19.05.2026

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԱՎԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով,
հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» կետով սահմանված պահանջները,
հաշվի առնելով, որ «ԹԵԼ-ՍԵԼ» բաց բաժնետիրական ընկերությունը 06.05.2026թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի մայիսի 13-ի թիվ 24 արձանագրություն)՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հաշվառումից հանել «ԹԵԼ-ՍԵԼ» բաց բաժնետիրական ընկերության «Ավան» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ մուտքագրվելու կամ «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ             Մ․ Գալստյան
Երևան