«ԹԻԴԻ ՔԵՓԻԹԸԼ» ՍՊԸ «ԱԿՏԻՆԱ» ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ «ԹԻԴԻ ՔԵՓԻԹԸԼ» ՍՊԸ «ԹԻԴԻՍԻ 1» ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 138 Ա
08.05.2026
«ԹԻԴԻ ՔԵՓԻԹԸԼ» ՍՊԸ «ԱԿՏԻՆԱ» ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ «ԹԻԴԻ ՔԵՓԻԹԸԼ» ՍՊԸ «ԹԻԴԻՍԻ 1» ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ԹիԴի Քեփիթըլ» ՍՊԸ-ն 12.01.2026թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ԹիԴի Քեփիթըլ» ՍՊԸ «ԱԿՏԻՆԱ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների և «ԹիԴի Քեփիթըլ» ՍՊԸ «ԹիԴիՍի 1» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի մայիսի 6-ի թիվ 23 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
1. Գրանցել «ԹիԴի Քեփիթըլ» ՍՊԸ «ԱԿՏԻՆԱ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների և «ԹիԴի Քեփիթըլ» ՍՊԸ «ԹիԴիՍի 1» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԹիԴի Քեփիթըլ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «ԹիԴի Քեփիթըլ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ` Մարտին Գալստյան
Երևան