«ՀՈՎԱՐԴ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 136 Ա
08.05.2026
«ՀՈՎԱՐԴ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.1-րդ հոդվածի 5-րդ մասով, 8.2-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 29.07.2025թ. թիվ 127-Ն որոշմամբ հաստատված «Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման կարգը» կանոնակարգ 10/41-ի գլուխ 3-ով,
հաշվի առնելով այն, որ «ՀՈՎԱՐԴ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերությունը 11.02.2026թ․, 12.03.2026թ., 23.04.2026թ. և 30.04.2026թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (06.05.2026թ. թիվ 23 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
1. «ՀՈՎԱՐԴ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՀՈՎԱՐԴ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «ՀՈՎԱՐԴ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ` Մարտին Գալստյան
Երևան