«ԴԱՅՄԵՆՇՆ» ՓԲԸ-ԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ՝ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՆԸ ԹԻՎ 0014 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

    Որոշում թիվ 135 Ա

08.05.2026

«ԴԱՅՄԵՆՇՆ» ՓԲԸ-ԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ՝ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՆԸ ԹԻՎ 0014 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով,
հաշվի առնելով այն, որ «Դայմենշն» ՓԲԸ-ն 10.03.2026թ., 08.04.2026թ., 21.04.2026թ. և 30.04.2026թ. միջնորդագրերով և կից փաստաթղթերով դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ ներդրումային ծառայության մատուցման լրացուցիչ լիցենզիա տրամադրելու և դրանով պայմանավորված՝ ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0014 լիցենզիան վերաձևակերպելու համար,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (06.05.2026թ. արձանագրություն թիվ 23)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է.

1. «Դայմենշն» ՓԲԸ-ին տրամադրել լրացուցիչ ներդրումային ծառայության մատուցման լիցենզիա` «Արժեթղթերի փաթեթի կառավարում» հիմնական ներդրումային ծառայության մատուցման մասով:
2. Վերաձևակերպել «Դայմենշն» ՓԲԸ ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0014 լիցենզիան՝ կապված լրացուցիչ ներդրումային ծառայության մատուցման հետ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Դայմենշն» ՓԲԸ մուտքագրվելու կամ «Դայմենշն» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`          Մարտին Գալստյան
Երևան