«ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ԻՆ ՆԵՐԴՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ՝ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԸ ԹԻՎ 0007 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

    Որոշում թիվ 132 Ա

08.05.2026

«ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ԻՆ ՆԵՐԴՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ՝ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԸ ԹԻՎ 0007 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով,
հաշվի առնելով այն, որ «Տոնտոն» ՍՊԸ-ն (այսուհետ՝ նաև Ընկերություն) 03.03.2026թ., 18.03.2026թ. և 14.04.2026թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0007 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (29.04.2026թ. թիվ 22 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է.

1. «Տոնտոն» ՍՊԸ-ին տրամադրել լրացուցիչ ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա` «Արժեթղթերի փաթեթի կառավարում», հիմնական ներդրումային ծառայությունների մատուցման մասով:
2. Վերաձևակերպել «Տոնտոն» ՍՊԸ-ի ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0007 լիցենզիան՝ կապված լրացուցիչ ներդրումային ծառայությունների մատուցման հետ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`           Մարտին Գալստյան
Երևան