«ԱՎԱՆՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹԻՎ ԳԳ-Ե 337 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

    Որոշում թիվ 125 Ա

08.05.2026

 «ԱՎԱՆՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹԻՎ ԳԳ-Ե 337 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետը,
հաշվի առնելով, որ «ԱՎԱՆՍ» սահամանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 06.04.2026թ., 15.04.2026թ. և 23.04.2026թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ կապված «ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն, 1-ին թաղամաս, 51 շենք, թիվ 55 տարածք» հասցեում փոքրածավալ իրերի պահպանության համար նախատեսված տարածքի շահագործումը դադարեցնելու և «ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 1-ին թաղամաս 45/2» հասցեում գտնվող փոքրածավալ իրերի պահպանության համար նախատեսված տարածքը շահագործելու հետ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է.

1. Վերաձևակերպել «ԱՎԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 337 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՎԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «ԱՎԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`            Մարտին Գալստյան
Երևան