«YES» ամառային դպրոցին մասնակցելու հրավեր

Ուրախությամբ հրավիրում ենք մասնակցելու Yerevan Economic School (YES)-ի հետ համատեղ կազմակերպվող ամառային դպրոցին, որը տեղի կունենա հուլիսի 2–7-ը Դիլիջանում՝ ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում։

Այս ինտենսիվ ծրագիրը նախատեսված է տնտեսագիտության և ֆինանսների ոլորտում մագիստրոսական, ասպիրանտական և հետդոկտորական հետազոտողների, ինչպես նաև երիտասարդ դասախոսների համար։

Ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան՝

  • մասնակցել առաջատար համալսարանների դասախոսների կողմից անցկացվող դասընթացների, այդ թվում՝
    Ռուբեն Ենիկոլոպով (Universitat Pompeu Fabra),
    Վլադիմիր Ասրիյան (CREI),
    Պամելա Կամպա (Stockholm School of Economics),
    Ռեժիս Բառնիշոն (San Francisco Fed),
    Բյորն Ռիխտեր (NOVA School of Business and Economics),
    Քեյթ Քոփի (New Economic School)
  • մասնակցել անհատական և խմբային հանդիպումների ավագ հետազոտողների հետ,
  • ներկայացնել իրենց հետազոտական գաղափարները և ստանալ մասնագիտական հետադարձ կապ։

Մասնակցությունն ամբողջությամբ անվճար է (ներառյալ կացությունը, սնունդը և տեղափոխումը դեպի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն)։ Սահմանափակ թվով մասնակիցների համար YES-ի կողմից հասանելի են նաև ճանապարհածախսի դրամաշնորհներ։

Դիմելու վերջնաժամկետը՝ 2026 թվականի մայիսի 24: Դիմել՝ ուղարկելով Ձեր ինքնակենսագրությունը yes.summerschool.application@gmail.com հասցեին:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևելով հղմանը:

2024 թվականի ամառային դպրոցի տեսանյութը կարող եք դիտել այստեղ: