ՀՀ ԿԲ կողմից հուշադրամների էսքիզների ընտրության նպատակով անցկացվող CBA-2023-013 ծածկագրով հրապարակային մրցույթի կազմակերպման մասին

ՀՀ կենտրոնական բանկի կողմից հուշադրամների էսքիզների ընտրության նպատակով անցկացվող CBA-2023-013 ծածկագրով հրապարակային մրցույթի կազմակերպման մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարում է հրապարակային մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի

  1. «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե և արծաթե հուշադրամների
  2. «Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամի
  3. «Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամի
  4. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի հիմնադրման 150-ամյակ» արծաթե հուշադրամի
  5. «Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամի
  6. «Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակ» արծաթե հուշադրամի և դրա բլիստերի
  7. «Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ» արծաթե հուշադրամի

էսքիզների ընտրության համար:

Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ (այսուհետև` Մասնակիցներ):

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով, թղթային ձևով, առձեռն կամ փոստային ծառայության միջոցով ՀՀ կենտրոնական բանկ` ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյանի փողոց 6 հասցեով (Դրամարկղի մուտք, ժամը 13:00-ից 14:00-ը ընդմիջում), հեռ. 093 664863, 099 423758:

Մասնակիցները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև 2023 թ. մայիսի 4-ը ժամը 15:30-ն:

Հայտերի բացման նիստը տեղի կունենա 2023 թ. մայիսի 4-ին ժամը 16:00-ին:

Մրցույթի արդյունքների ամփոփման նիստը հրավիրվում է 2023 թ. մայիսի 25-ին ժամը 16:00:

Մրցույթին մասնակցելու ծանուցումը հրապարակված է ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում (www.cba.am): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել ՀՀ կենտրոնական բանկի Գնումների Համակարգման ծառայություն, էլ. Փոստ՝ procurement@cba.am:

Հայտարարություն


31.03.2023 թ.
ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն