ՀՀ ԿԲ համար հեռուստացույցների ձեռքբերման նպատակով կազմակերպության ընտրության CBA-2023-017 ծածկագրով բաց մրցույթի կազմակերպման մասին

ՀՀ կենտրոնական բանկի համար հեռուստացույցների ձեռքբերման նպատակով կազմակերպության ընտրության CBA-2023-017 ծածկագրով բաց մրցույթի կազմակերպման մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ կենտրոնական բանկի համար հեռուստացույցներ ձեռքբերելու նպատակով:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք բավարարում են սույն հայտարարությամբ և հրավերով սահմանված որակավորման չափանիշներին և ունեն գնման պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող իրավունք, տեխնիկական և ֆինանսական միջոցներ:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով կամ ռուսերեն լեզվով, էլեկտրոնային եղանակով` CBA-2023-017@cba.am էլեկտրոնային հասցեին ուղարկելու միջոցով:

Մասնակիցները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև 2023թ. մայիսի 11-ը ժամը 16:00-ն:

Հայտերի բացման նիստը տեղի կունենա ՀՀ կենտրոնական բանկում` ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան փողոց 6 հասցեով, 2023թ. մայիսի 11-ին ժամը 16:00-ին:

Մրցույթի արդյունքների ամփոփման նիստը հրավիրվում է 2023թ. մայիսի 18-ին ժամը 16:00:

Մրցույթի հրավերը հրապարակված է ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում (www.cba.am): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել ՀՀ կենտրոնական բանկի Գնումների համակարգման ծառայություն, էլ. Փոստ՝ procurement@cba.am:

Սույն ընթացակարգը կազմակերպվում է «Գնումների մասին» ՀՀ  օրենքի  15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան:

Հայտարարություն


07.04.2023
ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայություն