ՀՀ ԿԲ շահագործվող VMware vSphere 8 Standard արտոնագրի թարմացման՝ VMware vSphere 8 Enterprise Plus արտոնագրի և նոր՝ VMware Site Recovery Manager Enterprise Edition (v. 8) - license - 25 VMs արտոնագրի ձեռքբերման CBA-2023-009 ծածկագրով բաց մրցույթի մասին
ՀՀ կենտրոնական բանկում շահագործվող VMware vSphere 8 Standard արտոնագրի թարմացման՝ VMware vSphere 8 Enterprise Plus արտոնագրի և նոր՝ VMware Site Recovery Manager Enterprise Edition (v. 8) - license - 25 VMs արտոնագրի ձեռքբերման նպատակով կազմակերպության ընտրության CBA-2023-009 ծածկագրով բաց մրցույթի կազմակերպման մասին
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ կենտրոնական բանկում շահագործվող VMware vSphere 8 Standard արտոնագրի թարմացման՝ VMware vSphere 8 Enterprise Plus արտոնագրի և նոր՝ VMware Site Recovery Manager Enterprise Edition (v. 8) - license - 25 VMs արտոնագրի ձեռքբերման նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք բավարարում են սույն հայտարարությամբ և հրավերով սահմանված որակավորման չափանիշներին և ունեն գնման պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող իրավունք, տեխնիկական և ֆինանսական միջոցներ:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով կամ ռուսերեն լեզվով, էլեկտրոնային եղանակով` CBA-2023-009@cba.am էլեկտրոնային հասցեին ուղարկելու միջոցով:
Մասնակիցները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև 2023թ. ապրիլի 27-ը ժամը 16:00-ն:
Հայտերի բացման նիստը տեղի կունենա ՀՀ կենտրոնական բանկում` ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան փողոց 6 հասցեով, 2023թ. ապրիլի 27-ին ժամը 16:00-ին:
Մրցույթի արդյունքների ամփոփման նիստը հրավիրվում է 2023թ. մայիսի 4-ին ժամը 16:00:
Մրցույթի հրավերը հրապարակված է ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում (www.cba.am): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել ՀՀ կենտրոնական բանկի Գնումների համակարգման ծառայություն, էլ. Փոստ՝ procurement@cba.am:
Սույն ընթացակարգը կազմակերպվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան:
24.03.2023
ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայություն