ՀՀ ԿԲ շենքերի և շինությունների ընթացիկ վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով կազմակերպության ընտրության CBA-2023-007 ծածկագրով հրապարակային մրցույթ կազմակերպելու մասին
ՀՀ կենտրոնական բանկի շենքերի և շինությունների ընթացիկ վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով կազմակերպության ընտրության CBA-2023-007 ծածկագրով հրապարակային մրցույթ կազմակերպելու մասին
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարում է հրապարակային մրցույթ՝ ՀՀ կենտրոնական բանկի շենքերի և շինությունների ընթացիկ վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով կազմակերպություն ընտրելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք բավարարում են սույն հայտարարությամբ և ծանուցմամբ սահմանված որակավորման չափանիշներին և ունեն գնման պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող իրավունք, տեխնիկական և ֆինանսական միջոցներ:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով, էլեկտրոնային եղանակով` CBA-2023-007@cba.am էլեկտրոնային հասցեին ուղարկելու միջոցով:
Մասնակիցները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև 2023թ. ապրիլի 20-ը ժամը 15:30-ն:
Հայտերի բացման նիստը տեղի է ունենալու 2023թ. ապրիլի 20-ին ժամը 16:00-ին:
Մրցույթի արդյունքների ամփոփման նիստը հրավիրվում է 2023թ. ապրիլի 27-ին ժամը 16:00-ին:
Մրցույթին մասնակցելու ծանուցումը հրապարակված է ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում (www.cba.am): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել ՀՀ կենտրոնական բանկի Գնումների Համակարգման ծառայություն, էլ. Փոստ՝ procurement@cba.am:
22․03.2022թ.
ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն