CBA-2023-006 ծածկագրով հրապարակային մրցույթ կազմակերպելու մասին

ՀՀ Կենտրոնական բանկի համար մետաղադրամների գլանափաթեթաթղթերի, թղթադրամների փաթեթաթղթերի, թղթադրամների վրադիրների, մետաղադրամների պարկերի պիտակների և միանգամյա օգտագործման կնիքների ձեռքբերման նպատակով կազմակերպության ընտրության CBA-2023-006 ծածկագրով հրապարակային մրցույթ կազմակերպելու մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարում է հրապարակային մրցույթ՝ Բանկի համար մետաղադրամների գլանափաթեթաթղթեր, թղթադրամների փաթեթաթղթեր, թղթադրամների վրադիրներ, մետաղադրամների պարկերի պիտակներ և միանգամյա օգտագործման կնիքներ մատակարարող կազմակերպություն ընտրելու նպատակով:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք բավարարում են սույն հայտարարությամբ և ծանուցմամբ սահմանված որակավորման չափանիշներին և ունեն գնման պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող իրավունք, տեխնիկական և ֆինանսական միջոցներ:

Մրցութային առաջարկները կարող են ներկայացվել ինչպես մեկ, այնպես էլ բոլոր լոտերի համար միասին:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով, էլեկտրոնային եղանակով` CBA-2023-006@cba.am էլեկտրոնային հասցեին ուղարկելու միջոցով:

Մասնակիցները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև 2023թ. ապրիլի 27-ը ժամը 15:30-ն:

Հայտերի բացման նիստը անց է կացվելու 2023թ. ապրիլի 27-ին ժամը 16:00-ին:

Մրցույթի արդյունքների ամփոփման նիստը հրավիրվում է 2023թ. մայիսի 4-ին ժամը 16:00-ին:

Մրցույթին մասնակցելու ծանուցումը հրապարակված է ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում (www.cba.am): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել ՀՀ կենտրոնական բանկի Գնումների Համակարգման ծառայություն, էլ. Փոստ՝ procurement@cba.am:

Հայտարարություն


ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայություն
17.03.2023