Հայտարարություն պայմանագիր կնքելու որոշման մասին (Ծածկագիր CBA-2023-002)

Հայտարարություն պայմանագիր կնքելու որոշման մասին (Ծածկագիր CBA-2023-002)

Սույն հայտարարությունը հրապարակվում է «02» մարտի 2023թ.-ին՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջների հիմքով և սահմանված նպատակներին համապատասխան:

ՀՀ կենտրոնական բանկը ստորև ներկայացնում է «ՀՀ Կենտրոնական բանկի համար ասուլիսների ուղիղ հեռարձակումն ապահովելու նպատակով կազմակերպության ընտրության CBA-2023-002 ծածկագրով գնանշման հարցման» ընթացակարգին ներկայացված հայտերի գնահատման և ընտրված մասնակցի ընտրությունը հիմնավորող պատճառների մասին ամփոփ տեղեկատվությունը:

Գնանշման հարցմանը մասնակցել են հետևյալ կազմակերպությունները՝

  1. «ԱԲՆ ՄԵԴԻԱ» ՍՊԸ
  2. Ա/Ձ Լեոնիդ Սաֆրազյան

Մասնակիցների կողմից ներկայացված հայտերը գնահատվել են հրավերի պահանջներին համապատասխան՝ ստուգվել են հայտով ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև մասնակիցների ներկայացրած գնման առարկայի բնութագրերի համապատասխանությունը օրենքով և հրավերով սահմանված պահանջներին, գնահատվել են մասնակցության իրավունքը և որակավորման չափանիշները:

ՀՀ կենտրոնական բանկի Գնահատող հանձնաժողովի «02» մարտի 2023թ. նիստի ընթացքում ամփոփվել է վերը նշված գնանշման հարցման արդյունքները: Հաղթող մասնակից է ճանաչվել «ԱԲՆ ՄԵԴԻԱ» ՍՊ Ընկերությունը:


ՀՀ կենտրոնական բանկի Գնահատող հանձնաժողովի քարտուղար
Սիրան Եգանյան
Պատվիրատու՝ ՀՀ կենտրոնական բանկ