ՀՀ ԿԲ շինությունների, այլ հիմնական միջոցների, սերվերային համալիրների, ցանցային սարքավորումների, ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրության նպատակով ապահովագրական կազմակերպության ընտրության CBA-2023-003 ծածկագրով հրապարակային մրցույթ կազմակերպելու մասին

ՀՀ կենտրոնական բանկի շենքերի, շինությունների, այլ հիմնական միջոցների, սերվերային համալիրների, ցանցային սարքավորումների, ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրության նպատակով ապահովագրական կազմակերպության ընտրության CBA-2023-003 ծածկագրով հրապարակային մրցույթ կազմակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարում է հրապարակային մրցույթ՝ բանկի շենքերի, շինությունների, այլ հիմնական միջոցների, սերվերային համալիրների, ցանցային սարքավորումների, ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրության նպատակով ապահովագրական կազմակերպություն (ներ) ընտրելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք բավարարում են սույն հայտարարությամբ և ծանուցմամբ սահմանված որակավորման չափանիշներին և ունեն գնման պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող իրավունք, տեխնիկական և ֆինանսական միջոցներ:

Մրցութային առաջարկները կարող են ներկայացվել ինչպես մեկ, այնպես էլ բոլոր լոտերի համար միասին:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով, էլեկտրոնային եղանակով` CBA-2023-003@cba.am էլեկտրոնային հասցեին ուղարկելու միջոցով:

Մասնակիցները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև 2023թ. մարտի 17-ը ժամը 15:30-ն:

Հայտերի բացման նիստը տեղի կունենա 2023թ. մարտի 17-ին ժամը 16:00-ին:

Մրցույթի արդյունքների ամփոփման նիստը հրավիրվում է 2023թ. մարտի 23-ին ժամը 16:00-ին:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել ՀՀ կենտրոնական բանկի Գնումների Համակարգման ծառայություն, էլ. փոստ՝ procurement@cba.am:

ՀՀ կենտրոնական բանկի շենքերի, շինությունների, այլ հիմնական միջոցների, սերվերային համալիրների, ցանցային սարքավորումների, ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրության նպատակով ապահովագրական կազմակերպության ընտրության CBA-2023-003 ծածկագրով հրապարակային մրցույթ կազմակերպելու մասին


16.02.2023
ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայություն