Հայտարարություն պայմանագիր կնքելու որոշման մասին
Հայտարարություն
պայմանագիր կնքելու որոշման մասին
Սույն հայտարարությունը հրապարակվում է «29» դեկտեմբերի 2022թ.-ին՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջների հիմքով և սահմանված նպատակներին համապատասխան:
ՀՀ կենտրոնական բանկը ստորև ներկայացնում է «ՀՀ կենտրոնական բանկի համար անխափան սնուցման սարքերի (UPS) մարտկոցների ձեռքբերման նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-052 ծածկագրով հրապարակային մրցույթի» ընթացակարգին ներկայացված հայտերի գնահատման և ընտրված մասնակցի ընտրությունը հիմնավորող պատճառների մասին ամփոփ տեղեկատվությունը:
Հրապարակային մրցույթին մասնակցել են հետևյալ կազմակերպությունները՝
- «Ինթեք Էլեկտրիկ» ՍՊԸ
- «Ռեդինետ» ՓԲԸ
- «Վարմէքս» ՍՊԸ
- «Ջի-Էս-Սի» ՍՊԸ
- «Միկրորինգ» ՍՊԸ
- «Սոֆթլայն Ինթերնեյշնլ» ՍՊԸ
Մասնակիցների կողմից ներկայացված հայտերը գնահատվել են հրավերի պահանջներին համապատասխան՝ ստուգվել են հայտով ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև մասնակիցների ներկայացրած գնման առարկայի բնութագրերի համապատասխանությունը օրենքով և հրավերով սահմանված պահանջներին, գնահատվել են մասնակցության իրավունքը և որակավորման չափանիշները:
ՀՀ կենտրոնական բանկի Գնահատող հանձնաժողովի «29» դեկտեմբերի 2022թ. նիստի ընթացքում ամփոփվել է վերը նշված հրապարակային մրցույթի արդյունքները: Հաղթող մասնակից է ճանաչվել «Վարմէքս» ՍՊ Ընկերությունը:
ՀՀ կենտրոնական բանկի Գնահատող հանձնաժողովի քարտուղար
Սիրան Եգանյան
Պատվիրատու՝ ՀՀ կենտրոնական բանկ