ՀՀ կենտրոնական բանկի համար A4 ֆորմատի թուղթ ձեռքբերելու նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-037 ծածկագրով գնանշման հարցման կազմակերպման մասին

ՀՀ կենտրոնական բանկի համար A4 ֆորմատի թուղթ ձեռքբերելու նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-037 ծածկագրով գնանշման հարցման կազմակերպման մասին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարում է գնանշման հարցում՝ Կենտրոնական բանկի համար A4 ֆորմատի թուղթ ձեռքբերելու նպատակով:

Գնանշման հարցմանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք բավարարում են սույն հայտարարությամբ և հրավերով սահմանված որակավորման չափանիշներին և ունեն գնման պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող իրավունք, տեխնիկական և ֆինանսական միջոցներ:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով, թղթային ձևով, ՀՀ կենտրոնական բանկ` ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյանի փողոց 6 հասցեով (Դրամարկղի մուտք, ժամը 13:00-ից 14:00-ը ընդմիջում), հեռ. 093 664863, 099 423758:

Մասնակիցները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև 2022թ. Սեպտեմբերի 15-ը ժամը 16:00-ն:

Հայտերի բացման նիստը տեղի կունենա ՀՀ կենտրոնական բանկում` ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան փողոց 6 հասցեով, 2022թ. Սեպտեմբերի 15-ին ժամը 16-00-ին:

Գնանշման հարցման արդյունքների ամփոփման նիստը հրավիրվում է 2022թ. Սեպտեմբերի 22-ին ժամը 16:00:

Գնանշման հարցման հրավերը հրապարակված է ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում (www.cba.am): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել ՀՀ կենտրոնական բանկի Գնումների համակարգման ծառայություն, էլ. Փոստ՝ procurement@cba.am:

ՀՀ Կենտրոնական բանկի համար A4 ֆորմատի թուղթ ձեռքբերելու նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-037 ծածկագրով գնանշման հարցման կազմակերպման մասին


29.08.2022
ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն