Հայտարարություն պայմանագիր կնքելու որոշման մասին

Հայտարարություն 
պայմանագիր կնքելու որոշման մասին

Սույն հայտարարությունը հրապարակվում է «18» օգոստոսի 2022թ.-ին՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջների հիմքով և սահմանված նպատակներին համապատասխան:

ՀՀ կենտրոնական բանկը ստորև ներկայացնում է «ՀՀ կենտրոնական բանկի վարչական շենքի և հարակից տարածքների մաքրման ծառայություն ձեռքբերելու նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-021 ծածկագրով հրապարակային մրցույթի» ընթացակարգին ներկայացված հայտերի գնահատման և ընտրված մասնակցի ընտրությունը հիմնավորող պատճառների մասին ամփոփ տեղեկատվությունը:  

Հրապարակային մրցույթին մասնակցել են հետևյալ կազմակերպությունները՝

  1. «Քլիներս» ՍՊԸ
  2. «Քլինլայն» ՍՊԸ
  3. «Կրիստալ Քլինինգ» ՍՊԸ
  4. «Պռո Էմ Էս» ՍՊԸ
  5. «Բի Էլ Գրուպ» ՍՊԸ

Մասնակիցների կողմից ներկայացված հայտերը գնահատվել են հրավերի պահանջներին համապատասխան՝ ստուգվել են հայտով ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև մասնակցի ներկայացրած գնման առարկայի բնութագրերի համապատասխանությունը օրենքով և հրավերով սահմանված պահանջներին, գնահատվել են մասնակցության իրավունքը և որակավորման չափանիշները:

ՀՀ կենտրոնական բանկի Գնահատող հանձնաժողովի «18» օգոստոսի 2022թ. նիստի ընթացքում ամփոփվել է վերը նշված հրապարակային մրցույթի արդյունքները: Հաղթող մասնակից է ճանաչվել «Կրիստալ Քլինինգ» ՍՊ Ընկերությունը:


ՀՀ կենտրոնական բանկի Գնահատող հանձնաժողովի քարտուղար
Սիրան Եգանյան
Պատվիրատու՝ ՀՀ կենտրոնական բանկ