ՀՀ կենտրոնական բանկի համար համակարգիչների, համակարգչային մոնիտորների, համակարգիչների անխափան սնուցման սարքերի և ցանցային սարքավորման ձեռքբերման նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-034 ծածկագրով բաց մրցույթի կազմակերպման մասին
ՀՀ կենտրոնական բանկի համար համակարգիչների, համակարգչային մոնիտորների, համակարգիչների անխափան սնուցման սարքերի և ցանցային սարքավորման ձեռքբերման նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-034 ծածկագրով բաց մրցույթի կազմակերպման մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ Կենտրոնական բանկի համար համակարգիչներ, համակարգչային մոնիտորներ, համակարգիչների անխափան սնուցման սարքեր և ցանցային սարքավորումներ ձեռքբերելու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք բավարարում են սույն հայտարարությամբ և հրավերով սահմանված որակավորման չափանիշներին և ունեն գնման պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող իրավունք, տեխնիկական և ֆինանսական միջոցներ:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն կամ ռուսերեն լեզուներով, էլեկտրոնային եղանակով` CBA-2022-034@cba.am էլեկտրոնային հասցեին ուղարկելու միջոցով:
Հայտերը կարող են ներկայացվել ինչպես մեկ, այնպես էլ բոլոր լոտերի համար միասին:
Մասնակիցները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև 2022թ. Սեպտեմբերի 15-ը ժամը 16:00-ն:
Հայտերի բացման նիստը տեղի կունենա ՀՀ կենտրոնական բանկում` ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան փողոց 6 հասցեով, 2022թ. Սեպտեմբերի 15-ին ժամը 16:00-ին:
Մրցույթի արդյունքների ամփոփման նիստը հրավիրվում է 2022թ. Սեպտեմբերի 22-ին ժամը 16:00:
Մրցույթի հրավերը հրապարակված է ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում (www.cba.am): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել ՀՀ կենտրոնական բանկի Գնումների համակարգման ծառայություն, էլ. Փոստ՝ procurement@cba.am:
11.08.2022
ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն