ՀՀ կենտրոնական բանկի համար նոր սերնդի հրապատների և կառավարող ծրագրային համակարգի ձեռքբերման նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-032 ծածկագրով բաց մրցույթի կազմակերպման մասին

ՀՀ կենտրոնական բանկի համար նոր սերնդի հրապատների և կառավարող ծրագրային համակարգի ձեռքբերման նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-032 ծածկագրով բաց մրցույթի կազմակերպման մասին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ Կենտրոնական բանկի համար նոր սերնդի հրապատներ (hardware appliance տեսակի) և կառավարող ծրագրային համակարգ ձեռքբերելու նպատակով:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք բավարարում են սույն հայտարարությամբ և հրավերով սահմանված որակավորման չափանիշներին և ունեն գնման պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող իրավունք, տեխնիկական և ֆինանսական միջոցներ:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն կամ ռուսերեն լեզուներով, էլեկտրոնային եղանակով` CBA-2022-032@cba.am էլեկտրոնային հասցեին ուղարկելու միջոցով:

Մասնակիցները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև 2022թ. Սեպտեմբերի 08-ը ժամը 16:00-ն:

Հայտերի բացման նիստը տեղի կունենա ՀՀ կենտրոնական բանկում` ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան փողոց 6 հասցեով, 2022թ. Սեպտեմբերի 08-ին ժամը 16:00-ին:

Մրցույթի արդյունքների ամփոփման նիստը հրավիրվում է 2022թ. Սեպտեմբերի 15-ին ժամը 16:00:

Մրցույթի հրավերը հրապարակված է ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում (www.cba.am): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել ՀՀ կենտրոնական բանկի Գնումների համակարգման ծառայություն, էլ. Փոստ՝ procurement@cba.am:

ՀՀ Կենտրոնական բանկի համար նոր սերնդի հրապատների և կառավարող ծրագրային համակարգի ձեռքբերման նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-032 ծածկագրով բաց մրցույթի կազմակերպման մասին


09.08.2022
ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն