Հայտարարություն պայմանագիր կնքելու որոշման մասին

Հայտարարություն
 պայմանագիր կնքելու որոշման մասին

Սույն հայտարարությունը հրապարակվում է «10» փետրվարի 2022թ.-ին՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջների հիմքով և սահմանված նպատակներին համապատասխան:

ՀՀ կենտրոնական բանկը ստորև ներկայացնում է «ՀՀ կենտրոնական բանկի 2022թ.-ի կարիքների համար՝ ներքին այրման շարժիչային վառելիք ձեռքբերելու նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-002 ծածկագրով գնանշման հարցման» ընթացակարգին ներկայացված հայտերի գնահատման և ընտրված մասնակցի ընտրությունը հիմնավորող պատճառների մասին ամփոփ տեղեկատվությունը:  

Գնանշման հարցմանը մասնակցել են հետևյալ կազմակերպությունները՝

  1. «ՖԼԵՇ» ՍՊԸ
  2. «ՄԱՔՍ ՕԻԼ» ՍՊԸ
  3. «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
  4. «ՄԵԳԱ ԹՐԵՅԴ» ՍՊԸ

Մասնակցի կողմից ներկայացված հայտը գնահատվել է հրավերի պահանջներին համապատասխան՝ ստուգվել են հայտով ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև մասնակցի ներկայացրած գնման առարկայի բնութագրերի համապատասխանությունը օրենքով և հրավերով սահմանված պահանջներին, գնահատվել են մասնակցության իրավունքը և որակավորման չափանիշները:

ՀՀ կենտրոնական բանկի Գնահատող հանձնաժողովի «10» փետրվարի 2022թ. նիստի ընթացքում ամփոփվել է վերը նշված գնանշման հարցման արդյունքները: Հաղթող մասնակից է ճանաչվել «ՖԼԵՇ» ՍՊ Ընկերությունը:


ՀՀ կենտրոնական բանկի Գնահատող հանձնաժողովի քարտուղար
Սիրան Եգանյան
Պատվիրատու՝ ՀՀ կենտրոնական բանկ