ՀՀ կենտրոնական բանկի շենքերի և շինությունների 2022թ․-ի ընթացիկ վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-005 ծածկագրով հրապարակային մրցույթ կազմակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարում է հրապարակային մրցույթ՝ ՀՀ կենտրոնական բանկի շենքերի և շինությունների 2022թ.-ի ընթացիկ վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով կազմակերպություն ընտրելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք բավարարում են սույն հայտարարությամբ և ծանուցմամբ սահմանված որակավորման չափանիշներին և ունեն գնման պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող իրավունք, տեխնիկական և ֆինանսական միջոցներ:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով, թղթային ձևով, ՀՀ կենտրոնական բանկ` ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյանի փողոց 6 հասցեով (մուտքը Դեղատան փողոցից):

Մասնակիցները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև 2022թ. ապրիլի 7-ը ժամը 15:30-ն:

Հայտերի բացման նիստը անց է կացվելու 2022թ. ապրիլի 7-ին ժամը 16:00-ին:

Մրցույթի արդյունքների ամփոփման նիստը հրավիրվում է 2022թ. ապրիլի 21-ին ժամը 16:00-ին:

Մրցույթին մասնակցելու ծանուցումը հրապարակված է ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում (www.cba.am): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել ՀՀ կենտրոնական բանկի Գնումների Համակարգման ծառայություն, էլ. Փոստ՝ procurement@cba.am:

ՀՀ կենտրոնական բանկի շենքերի և շինությունների 2022թ․-ի ընթացիկ վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-005 ծածկագրով հրապարակային մրցույթ կազմակերպելու մասին

03․03.2022թ.
ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն