Հայտարարություն պայմանագիր կնքելու որոշման մասին

Հայտարարություն
 պայմանագիր կնքելու որոշման մասին

Սույն հայտարարությունը հրապարակվում է «21» ապրիլի 2022թ.-ին՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջների հիմքով և սահմանված նպատակներին համապատասխան:

ՀՀ կենտրոնական բանկը ստորև ներկայացնում է «ՀՀ կենտրոնական բանկի շենքերի և շինությունների 2022թ․-ի ընթացիկ վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-005 ծածկագրով հրապարակային մրցույթի» ընթացակարգին ներկայացված հայտերի գնահատման և ընտրված մասնակցի ընտրությունը հիմնավորող պատճառների մասին ամփոփ տեղեկատվությունը:  

Հրապարակային մրցույթին մասնակցել են հետևյալ կազմակերպությունները՝

  1. «Ալտեք» ՍՊԸ
  2. «Գրավիթի» ՍՊԸ
  3. «ՍՈՒԲԱՇԻՆ» ՍՊԸ
  4. «Բերգ Քոնսթրաքշըն» ՍՊԸ

Մասնակցի կողմից ներկայացված հայտը գնահատվել է հրավերի պահանջներին համապատասխան՝ ստուգվել են հայտով ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև մասնակցի ներկայացրած գնման առարկայի բնութագրերի համապատասխանությունը օրենքով և հրավերով սահմանված պահանջներին, գնահատվել են մասնակցության իրավունքը և որակավորման չափանիշները:

ՀՀ կենտրոնական բանկի Գնահատող հանձնաժողովի «21» ապրիլի 2022թ. նիստի ընթացքում ամփոփվել է վերը նշված հրապարակային մրցույթի արդյունքները: Հաղթող մասնակից է ճանաչվել «Գրավիթի» ՍՊ Ընկերությունը:


ՀՀ կենտրոնական բանկի Գնահատող հանձնաժողովի քարտուղար
Սիրան Եգանյան
Պատվիրատու՝ ՀՀ կենտրոնական բանկ