ՀՀ կենտրոնական բանկի կողմից հուշադրամների էսքիզների ընտրության նպատակով անցկացվող CBA-2022-019 ծածկագրով հրապարակային մրցույթ կազմակերպելու մասին
ՀՀ կենտրոնական բանկի կողմից հուշադրամների էսքիզների ընտրության նպատակով անցկացվող CBA-2022-019 ծածկագրով հրապարակային մրցույթ կազմակերպելու մասին
ՀՀ կենտրոնական բանկը հայտարարում է հրապարակային մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի
- «Հրանտ Շահինյան-100» հուշադրամի
- «Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակ» հուշադրամի և դրա բլիստերի
էսքիզների ընտրության համար:
Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ (այսուհետև` Մասնակիցներ):
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել առձեռն, ՀՀ կենտրոնական բանկ` ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյանի փողոց 6 հասցեով (մուտքը Դեղատան փողոցից) ներքին հեռ. 06-26, 06-27:
Մասնակիցները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև 2022թ. մայիսի 26-ը ժամը 15:30-ն:
Հայտերի բացման նիստը անց է կացվելու 2022թ. մայիսի 26-ին ժամը 16:00-ին:
Մրցույթի արդյունքների ամփոփման նիստը հրավիրվում է 2022թ. հունիսի 9-ին ժամը 16:00-ին:
Մրցույթին մասնակցելու ծանուցումը հրապարակված է ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում (www.cba.am): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել ՀՀ կենտրոնական բանկի Գնումների Համակարգման ծառայություն, հեռ. +37410 59-26-74, ներքին՝ 33-60, 33-61, 33-62, 33-64, Էլ. Փոստ՝ procurement@cba.am:
28.04.2022թ.
ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն