Հայտարարություն պայմանագիր կնքելու որոշման մասին
Հայտարարություն
պայմանագիր կնքելու որոշման մասին
Սույն հայտարարությունը հրապարակվում է «30» մայիսի 2022թ.-ին՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջների հիմքով և սահմանված նպատակներին համապատասխան:
ՀՀ կենտրոնական բանկը ստորև ներկայացնում է «ՀՀ կենտրոնական բանկի համար սերվերային համակարգեր ձեռքբերելու նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-018 ծածկագրով գնանշման հարցման» ընթացակարգին ներկայացված հայտերի գնահատման և ընտրված մասնակցի ընտրությունը հիմնավորող պատճառների մասին ամփոփ տեղեկատվությունը:
Գնանշման հարցմանը մասնակցել են հետևյալ կազմակերպությունները՝
- «Դոքս Քոմպյուտր» ՍՊԸ
- «Բի Լայն» ՍՊԸ
- «ՀԷՔՍԱԴԱ» ՍՊԸ
- «Յունիքոմփ» ՓԲԸ
Մասնակիցների կողմից ներկայացված հայտերը գնահատվել են հրավերի պահանջներին համապատասխան՝ ստուգվել են հայտով ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև մասնակիցների ներկայացրած գնման առարկայի բնութագրերի համապատասխանությունը օրենքով և հրավերով սահմանված պահանջներին, գնահատվել են մասնակցության իրավունքը և որակավորման չափանիշները:
ՀՀ կենտրոնական բանկի Գնահատող հանձնաժողովի «30» մայիսի 2022թ. նիստի ընթացքում ամփոփվել է վերը նշված գնանշման հարցման արդյունքները: Հաղթող մասնակից է ճանաչվել «Բի Լայն» ՍՊ Ընկերությունը:
ՀՀ կենտրոնական բանկի Գնահատող հանձնաժողովի քարտուղար
Սիրան Եգանյան