Հայտարարություն պայմանագիր կնքելու որոշման մասին

Հայտարարություն 
պայմանագիր կնքելու որոշման մասին

Սույն հայտարարությունը հրապարակվում է «23» սեպտեմբերի 2022թ.-ին՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջների հիմքով և սահմանված նպատակներին համապատասխան:

ՀՀ կենտրոնական բանկը ստորև ներկայացնում է «ՀՀ Կենտրոնական բանկի համար տեսապատ` LFD-պանելների և կառավարող ապարատածրագրային սարքավորման ձեռքբերման նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-033 ծածկագրով բաց մրցույթի» ընթացակարգին ներկայացված հայտերի գնահատման և ընտրված մասնակցի ընտրությունը հիմնավորող պատճառների մասին ամփոփ տեղեկատվությունը:  

Բաց մրցույթին մասնակցել  է հետևյալ կազմակերպությունը՝

  1. «ԼանԱր Սերվիս» ՍՊԸ

Մասնակցի կողմից ներկայացված հայտը գնահատվել է հրավերի պահանջներին համապատասխան՝ ստուգվել են հայտերով ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև մասնակցի ներկայացրած գնման առարկայի բնութագրի համապատասխանությունը օրենքով և հրավերով սահմանված պահանջներին, գնահատվել են մասնակցության իրավունքը և որակավորման չափանիշները:

ՀՀ կենտրոնական բանկի Գնահատող հանձնաժողովի «23» սեպտեմբերի 2022թ. նիստի ընթացքում ամփոփվել է վերը նշված բաց մրցույթի արդյունքները: Հաղթող մասնակից է ճանաչվել  «ԼանԱր Սերվիս» ՍՊ Ընկերությունը:


ՀՀ կենտրոնական բանկի Գնահատող հանձնաժողովի քարտուղար
Սիրան Եգանյան
Պատվիրատու՝ ՀՀ կենտրոնական բանկ