Հայտարարություն պայմանագիր կնքելու որոշման մասին

Հայտարարություն 
պայմանագիր կնքելու որոշման մասին

Սույն հայտարարությունը հրապարակվում է «23» սեպտեմբերի 2022թ.-ին՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջների հիմքով և սահմանված նպատակներին համապատասխան:

ՀՀ կենտրոնական բանկը ստորև ներկայացնում է «ՀՀ Կենտրոնական բանկի համար համակարգիչների, համակարգչային մոնիտորների, համակարգիչների անխափան սնուցման սարքերի և ցանցային սարքավորման ձեռքբերման նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-034 ծածկագրով բաց մրցույթի» ընթացակարգին ներկայացված հայտերի գնահատման և ընտրված մասնակցի ընտրությունը հիմնավորող պատճառների մասին ամփոփ տեղեկատվությունը:  

Բաց մրցույթի Լոտ 1-ին (համակարգիչներ, մոնիտորներ) մասնակցել են հետևյալ կազմակերպությունները՝

  1. «Լանս» ՍՊԸ
  2. «ԼանԱՐ Սերվիս» ՍՊԸ

Մասնակիցների կողմից ներկայացված հայտերը գնահատվել են հրավերի պահանջներին համապատասխան՝ ստուգվել են հայտերով ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև մասնակիցների ներկայացրած գնման առարկայի բնութագրերի համապատասխանությունը օրենքով և հրավերով սահմանված պահանջներին, գնահատվել են մասնակցության իրավունքը և որակավորման չափանիշները:

ՀՀ կենտրոնական բանկի Գնահատող հանձնաժողովի «23» սեպտեմբերի 2022թ. նիստի ընթացքում ամփոփվել է վերը նշված բաց մրցույթի արդյունքները: Լոտ 1-ը (համակարգիչներ, մոնիտորներ) հայտարարվում է չկայացած «Գնումների մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն: Լոտ 2-ը (անխափան սնուցման սարքեր) և Լոտ 3-ը (ցանցային կոմուտատորներ) հայտարարվում է չկայացած «Գնումների մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն:


ՀՀ կենտրոնական բանկի Գնահատող հանձնաժողովի քարտուղար
Սիրան Եգանյան
Պատվիրատու՝ ՀՀ կենտրոնական բանկ