Հայտարարություն պայմանագիր կնքելու որոշման մասին

Հայտարարություն 
պայմանագիր կնքելու որոշման մասին

Սույն հայտարարությունը հրապարակվում է «23» սեպտեմբերի 2022թ.-ին՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջների հիմքով և սահմանված նպատակներին համապատասխան:

ՀՀ կենտրոնական բանկը ստորև ներկայացնում է «ՀՀ Կենտրոնական բանկի համար A4 ֆորմատի թուղթ ձեռքբերելու նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-037 ծածկագրով գնանշման հարցման» ընթացակարգին ներկայացված հայտերի գնահատման և ընտրված մասնակցի ընտրությունը հիմնավորող պատճառների մասին ամփոփ տեղեկատվությունը:  

Գնանշման հարցմանը մասնակցել են հետևյալ կազմակերպությունները՝

  1. «ՓԵՅՓՐ ՀԱՈՒՍ» ՍՊԸ
  2. «ՍՄԱՐԹԼԱՅՆ» ՍՊԸ
  3. «ՍԴԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ

Մասնակիցների կողմից ներկայացված հայտերը գնահատվել են հրավերի պահանջներին համապատասխան՝ ստուգվել են հայտով ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև մասնակիցների ներկայացրած գնման առարկայի բնութագրերի համապատասխանությունը օրենքով և հրավերով սահմանված պահանջներին, գնահատվել են մասնակցության իրավունքը և որակավորման չափանիշները:

ՀՀ կենտրոնական բանկի Գնահատող հանձնաժողովի «23» սեպտեմբերի 2022թ. նիստի ընթացքում ամփոփվել է վերը նշված գնանշման հարցման արդյունքները: Հաղթող մասնակից է ճանաչվել «ՍԴԴ ԳՐՈՒՊ» ՍՊ Ընկերությունը:


ՀՀ կենտրոնական բանկի Գնահատող հանձնաժողովի քարտուղար
Սիրան Եգանյան
Պատվիրատու՝ ՀՀ կենտրոնական բանկ