ՀՀ կենտրոնական բանկում շահագործվող McAfee սարքավորումների և ծրագրային ապահովումների ուղեկցման արտոնագրերի ձեռքբերման նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-038 ծածկագրով հրապարակային մրցույթ կազմակերպելու մասին
ՀՀ կենտրոնական բանկում շահագործվող McAfee սարքավորումների և ծրագրային ապահովումների ուղեկցման արտոնագրերի ձեռքբերման նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-038 ծածկագրով հրապարակային մրցույթ կազմակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարում է հրապարակային մրցույթ՝ Բանկում շահագործվող McAfee սարքավորումների և ծրագրային ապահովումների ուղեկցման արտոնագրերի ձեռքբերման նպատակով կազմակերպություն ընտրելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք բավարարում են սույն հայտարարությամբ և ծանուցմամբ սահմանված որակավորման չափանիշներին և ունեն գնման պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող իրավունք, տեխնիկական և ֆինանսական միջոցներ:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով, թղթային ձևով, ՀՀ կենտրոնական բանկ` ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյանի փողոց 6 հասցեով (Դրամարկղի մուտք, ժամը 13:00-ից 14:00-ը ընդմիջում), հեռ. 093 664863, 099 423758:
Մասնակիցները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև 2022թ. հոկտեմբերի 27-ը ժամը 15:30-ն:
Հայտերի բացման նիստը անց է կացվելու 2022թ. հոկտեմբերի 27-ին ժամը 16:00-ին:
Մրցույթի արդյունքների ամփոփման նիստը հրավիրվում է 2022թ. նոյեմբերի 3-ին ժամը 16:00-ին:
Մրցույթին մասնակցելու ծանուցումը հրապարակված է ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում (www.cba.am): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել ՀՀ կենտրոնական բանկի Գնումների Համակարգման ծառայություն, էլ. Փոստ՝ procurement@cba.am:
23.09.2022թ.
ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն