ՀՀ կենտրոնական բանկի համար համակարգիչների, համակարգչային մոնիտորների և ցանցային սարքավորման ձեռքբերման նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-039 ծածկագրով գնանշման հարցման կազմակերպման մասին

ՀՀ կենտրոնական բանկի համար համակարգիչների, համակարգչային մոնիտորների և ցանցային սարքավորման ձեռքբերման նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-039 ծածկագրով գնանշման հարցման կազմակերպման մասին
 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարում է գնանշման հարցում՝ ՀՀ Կենտրոնական բանկի համար համակարգիչներ, համակարգչային մոնիտորներ և ցանցային սարքավորում ձեռքբերելու նպատակով:

Գնանշման հարցմանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք բավարարում են սույն հայտարարությամբ և հրավերով սահմանված որակավորման չափանիշներին և ունեն գնման պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող իրավունք, տեխնիկական և ֆինանսական միջոցներ:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն կամ ռուսերեն լեզուներով, էլեկտրոնային եղանակով` CBA-2022-039@cba.am էլեկտրոնային հասցեին ուղարկելու միջոցով:

Հայտերը կարող են ներկայացվել ինչպես մեկ, այնպես էլ բոլոր լոտերի համար միասին:

Մասնակիցները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև 2022թ. հոկտեմբերի 13-ը ժամը 16:00-ն:

Հայտերի բացման նիստը տեղի կունենա ՀՀ կենտրոնական բանկում` ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան փողոց 6 հասցեով, 2022թ. հոկտեմբերի 13-ին ժամը 16:00-ին:

Գնանշման հարցման արդյունքների ամփոփման նիստը հրավիրվում է 2022թ. հոկտեմբերի 20-ին ժամը 16:00:

Գնանշման հարցման հրավերը հրապարակված է ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում (www.cba.am): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել ՀՀ կենտրոնական բանկի Գնումների համակարգման ծառայություն, էլ. Փոստ՝ procurement@cba.am:

ՀՀ Կենտրոնական բանկի համար համակարգիչների, համակարգչային մոնիտորների և ցանցային սարքավորման ձեռքբերման նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-039 ծածկագրով գնանշման հարցման կազմակերպման մասին


26.09.2022
Հ
Հ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն