ՀՀ կենտրոնական բանկի համար կրակմարիչներ ձեռքբերելու նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-041 ծածկագրով գնանշման հարցման կազմակերպման մասին

ՀՀ կենտրոնական բանկի համար կրակմարիչներ ձեռքբերելու նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-041 ծածկագրով գնանշման հարցման կազմակերպման մասին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարում է գնանշման հարցում՝ Կենտրոնական բանկի համար կրակմարիչներ ձեռքբերելու նպատակով:

Գնանշման հարցմանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք բավարարում են սույն հայտարարությամբ և հրավերով սահմանված որակավորման չափանիշներին և ունեն գնման պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող իրավունք, տեխնիկական և ֆինանսական միջոցներ:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն կամ ռուսերեն լեզուներով, էլեկտրոնային եղանակով` CBA-2022-041@cba.am էլեկտրոնային հասցեին ուղարկելու միջոցով:

Մասնակիցները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև 2022թ. հոկտեմբերի 20-ը ժամը 16:00-ն:

Հայտերի բացման նիստը տեղի կունենա ՀՀ կենտրոնական բանկում` ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան փողոց 6 հասցեով, 2022թ. հոկտեմբերի 20-ին ժամը 16-00-ին:

Գնանշման հարցման արդյունքների ամփոփման նիստը հրավիրվում է 2022թ. հոկտեմբերի 27-ին ժամը 16:00:

Գնանշման հարցման հրավերը հրապարակված է ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում (www.cba.am): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել ՀՀ կենտրոնական բանկի Գնումների համակարգման ծառայություն, էլ. Փոստ՝ procurement@cba.am:

ՀՀ Կենտրոնական բանկի համար կրակմարիչներ ձեռքբերելու նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-041 ծածկագրով գնանշման հարցման կազմակերպման մասին


03.10.2022
ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն