ՀՀ կենտրոնական բանկի համար սերվերների ձեռքբերման նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-045 ծածկագրով գնանշման հարցման կազմակերպման մասին
ՀՀ կենտրոնական բանկի համար սերվերների ձեռքբերման նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-045 ծածկագրով գնանշման հարցման կազմակերպման մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարում է գնանշման հարցում՝ ՀՀ կենտրոնական բանկի համար սերվերներ ձեռքբերելու նպատակով:
Գնանշման հարցմանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք բավարարում են սույն հայտարարությամբ և հրավերով սահմանված որակավորման չափանիշներին և ունեն գնման պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող իրավունք, տեխնիկական և ֆինանսական միջոցներ:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն կամ ռուսերեն լեզուներով, էլեկտրոնային եղանակով` CBA-2022-045@cba.am էլեկտրոնային հասցեին ուղարկելու միջոցով:
Մասնակիցները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև 2022թ. հոկտեմբերի 13-ը ժամը 16:00-ն:
Հայտերի բացման նիստը տեղի կունենա ՀՀ կենտրոնական բանկում` ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան փողոց 6 հասցեով, 2022թ. հոկտեմբերի 20-ին ժամը 16:00-ին:
Գնանշման հարցման արդյունքների ամփոփման նիստը հրավիրվում է 2022թ. հոկտեմբերի 20-ին ժամը 16:00:
Գնանշման հարցման հրավերը հրապարակված է ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում (www.cba.am): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել ՀՀ կենտրոնական բանկի Գնումների համակարգման ծառայություն, էլ. Փոստ՝ procurement@cba.am:
06.10.2022
ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն