Հայտարարություն պայմանագիր կնքելու որոշման մասին

Հայտարարություն 
պայմանագիր կնքելու որոշման մասին

Սույն հայտարարությունը հրապարակվում է «20» հոկտեմբերի 2022թ.-ին՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջների հիմքով և սահմանված նպատակներին համապատասխան:

ՀՀ կենտրոնական բանկը ստորև ներկայացնում է «ՀՀ Կենտրոնական բանկի համար կահույք ձեռքբերելու նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-036 ծածկագրով բաց մրցույթի» ընթացակարգին ներկայացված հայտերի գնահատման և ընտրված մասնակիցների ընտրությունը հիմնավորող պատճառների մասին ամփոփ տեղեկատվությունը:  

Բաց մրցույթին մասնակցել են հետևյալ կազմակերպությունները՝

  1. «Աբաֆ» ՍՊԸ
  2. «Էյա» ՍՊԸ
  3. «Լեվան» ՍՊԸ
  4. «Մեգաօֆիս» ՍՊԸ
  5. «Նիկօ Ինթերնեյշնլ» ՍՊԸ
  6. «Պրոֆ Ալ» ՍՊԸ
  7. «Վանդեկոր» ՍՊԸ

Մասնակիցների կողմից ներկայացված հայտերը գնահատվել են հրավերի պահանջներին համապատասխան՝ ստուգվել են հայտերով ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև մասնակիցների ներկայացրած գնման առարկայի բնութագրերի համապատասխանությունը օրենքով և հրավերով սահմանված պահանջներին, գնահատվել են մասնակցության իրավունքը և որակավորման չափանիշները:

ՀՀ կենտրոնական բանկի Գնահատող հանձնաժողովի «20» հոկտեմբերի 2022թ. նիստի ընթացքում ամփոփվել է վերը նշված բաց մրցույթի արդյունքները: Լոտ 1-ով (Աթոռ և բազկաթոռ)` հաղթող մասնակից է ճանաչվել «Լեվան» ՍՊԸ-ն, Լոտ 2-ով (Գրասենյակային կահույք)` հաղթող մասնակից է ճանաչվել «Պրոֆ Ալ» ՍՊԸ-ն, Լոտ 3-ով (Բնակարանի կահույք)` հաղթող մասնակից է ճանաչվել «Վանդեկոր» ՍՊԸ-ն, Լոտ 4-ով (Փափուկ կահույք)` հաղթող մասնակից է ճանաչվել «Նիկօ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն :


ՀՀ կենտրոնական բանկի Գնահատող հանձնաժողովի քարտուղար
Սիրան Եգանյան
Պատվիրատու՝ ՀՀ կենտրոնական բանկ