Հայտարարություն պայմանագիր կնքելու որոշման մասին

Հայտարարություն 
պայմանագիր կնքելու որոշման մասին

Սույն հայտարարությունը հրապարակվում է «20» հոկտեմբերի 2022թ.-ին՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջների հիմքով և սահմանված նպատակներին համապատասխան:

ՀՀ կենտրոնական բանկը ստորև ներկայացնում է «ՀՀ Կենտրոնական բանկի համար համակարգիչների, համակարգչային մոնիտորների և ցանցային սարքավորման ձեռքբերման նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-039 ծածկագրով գնանշման հարցման» ներկայացված հայտերի գնահատման և ընտրված մասնակիցների ընտրությունը հիմնավորող պատճառների մասին ամփոփ տեղեկատվությունը:  

Գնանշման հարցման Լոտ 1-ին (համակարգիչներ, մոնիտորներ) մասնակցել են հետևյալ կազմակերպությունները՝

  1. «Լանս» ՍՊԸ
  2. «ԼանԱՐ Սերվիս» ՍՊԸ
  3. «Վալլեքս ԱյԹի» ՍՊԸ

Մասնակիցների կողմից ներկայացված հայտերը գնահատվել են հրավերի պահանջներին համապատասխան՝ ստուգվել են հայտերով ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև մասնակիցների ներկայացրած գնման առարկայի բնութագրերի համապատասխանությունը օրենքով և հրավերով սահմանված պահանջներին, գնահատվել են մասնակցության իրավունքը և որակավորման չափանիշները:

ՀՀ կենտրոնական բանկի Գնահատող հանձնաժողովի «20» հոկտեմբերի 2022թ. նիստի ընթացքում ամփոփվել է վերը նշված գնանշման հարցման արդյունքները: Լոտ 1-ով (համակարգիչներ, մոնիտորներ) հաղթող մասնակից է ճանաչվել «Լանս» ՍՊ Ընկերությունը: Լոտ 2-ը (ցանցային կոմուտատորներ) հայտարարվում է չկայացած «Գնումների մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն:


ՀՀ կենտրոնական բանկի Գնահատող հանձնաժողովի քարտուղար
Սիրան Եգանյան
Պատվիրատու՝ ՀՀ կենտրոնական բանկ