Հայտարարություն պայմանագիր կնքելու որոշման մասին

Հայտարարություն 
պայմանագիր կնքելու որոշման մասին

Սույն հայտարարությունը հրապարակվում է «28» հոկտեմբերի 2022թ.-ին՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջների հիմքով և սահմանված նպատակներին համապատասխան:

ՀՀ կենտրոնական բանկը ստորև ներկայացնում է «ՀՀ Կենտրոնական բանկի համար կրակմարիչներ ձեռքբերելու նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-041 ծածկագրով գնանշման հարցման» ներկայացված հայտերի գնահատման և ընտրված մասնակցի ընտրությունը հիմնավորող պատճառների մասին ամփոփ տեղեկատվությունը:  

Գնանշման հարցմանը մասնակցել է հետևյալ կազմակերպությունը՝

  1. «ԱԼԵՌՏՈ» ՍՊԸ

Մասնակցի կողմից ներկայացված հայտը գնահատվել է հրավերի պահանջներին համապատասխան՝ ստուգվել են հայտով ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև մասնակցի ներկայացրած գնման առարկայի բնութագրերի համապատասխանությունը օրենքով և հրավերով սահմանված պահանջներին, գնահատվել են մասնակցության իրավունքը և որակավորման չափանիշները:

ՀՀ կենտրոնական բանկի Գնահատող հանձնաժողովի «28» հոկտեմբերի 2022թ. նիստի ընթացքում ամփոփվել է վերը նշված գնանշման արդյունքները: Հաղթող մասնակից է ճանաչվել «ԱԼԵՌՏՈ» ՍՊ Ընկերությունը:


ՀՀ կենտրոնական բանկի Գնահատող հանձնաժողովի քարտուղար
Սիրան Եգանյան
Պատվիրատու՝ ՀՀ կենտրոնական բանկ