ՀՀ ԿԲ 2023թ.-ի կարիքների համար տնտեսական ապրանքներ ձեռքբերելու նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-049 ծածկագրով գնանշման հարցման կազմակերպման մասին
ՀՀ ԿԲ 2023թ.-ի կարիքների համար տնտեսական ապրանքներ ձեռքբերելու նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-049 ծածկագրով գնանշման հարցման կազմակերպման մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարում է գնանշման հարցում՝ ՀՀ կենտրոնական բանկի 2023թ.-ի կարիքների համար տնտեսական ապրանքներ ձեռքբերելու նպատակով:
Գնանշման հարցմանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք բավարարում են սույն հայտարարությամբ և հրավերով սահմանված որակավորման չափանիշներին և ունեն գնման պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող իրավունք, տեխնիկական և ֆինանսական միջոցներ: Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն կամ ռուսերեն լեզուներով, էլեկտրոնային եղանակով` CBA-2022-049@cba.am էլեկտրոնային հասցեին ուղարկելու միջոցով:
Մասնակիցները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև 2022թ. Նոյեմբերի 17-ը ժամը 16:00-ն:
Հայտերի բացման նիստը տեղի կունենա ՀՀ կենտրոնական բանկում` ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան փողոց 6 հասցեով, 2022թ. Նոյեմբերի 17-ին ժամը 16:00-ին:
Գնանշման հարցման արդյունքների ամփոփման նիստը հրավիրվում է 2022թ. Նոյեմբերի 24-ին ժամը 16:00:
Գնանշման հարցման հրավերը հրապարակված է ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում (www.cba.am): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել ՀՀ կենտրոնական բանկի Գնումների համակարգման ծառայություն, էլ. Փոստ՝ procurement@cba.am:
Սույն ընթացակարգը կազմակերպվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան:
01.12.2022
ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն