Հայտարարություն պայմանագիր կնքելու որոշման մասին

Հայտարարություն 
պայմանագիր կնքելու որոշման մասին

Սույն հայտարարությունը հրապարակվում է «03» նոյեմբերի 2022թ.-ին:

ՀՀ կենտրոնական բանկը ստորև ներկայացնում է «ՀՀ կենտրոնական բանկում շահագործվող McAfee սարքավորումների և ծրագրային ապահովումների ուղեկցման արտոնագրերի ձեռքբերման նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-038 ծածկագրով հրապարակային մրցույթի» ընթացակարգին ներկայացված հայտերի գնահատման և ընտրված մասնակցի ընտրությունը հիմնավորող պատճառների մասին ամփոփ տեղեկատվությունը:  

Հրապարակային մրցույթին մասնակցել է հետևյալ կազմակերպությունը՝

  1. «ԿԻԲԵՐՍԵԿ» ՍՊԸ

Մասնակցի կողմից ներկայացված հայտը գնահատվել է հրավերի պահանջներին համապատասխան՝ ստուգվել են հայտով ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև մասնակցի ներկայացրած գնման առարկայի բնութագրերի համապատասխանությունը օրենքով և հրավերով սահմանված պահանջներին, գնահատվել են մասնակցության իրավունքը և որակավորման չափանիշները:

ՀՀ կենտրոնական բանկի Գնահատող հանձնաժողովի «03» սեպտեմբերի 2022թ. նիստի ընթացքում ամփոփվել է վերը նշված հրապարակային մրցույթի արդյունքները: Հաղթող մասնակից է ճանաչվել «ԿԻԲԵՐՍԵԿ» ՍՊ Ընկերությունը:


ՀՀ կենտրոնական բանկի Գնահատող հանձնաժողովի քարտուղար
Սիրան Եգանյան
Պատվիրատու՝ ՀՀ կենտրոնական բանկ