Հայտարարություն պայմանագիր կնքելու որոշման մասին
Հայտարարություն
պայմանագիր կնքելու որոշման մասին
Սույն հայտարարությունը հրապարակվում է «17» նոյեմբերի 2022թ.-ին՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջների հիմքով և սահմանված նպատակներին համապատասխան:
ՀՀ կենտրոնական բանկը ստորև ներկայացնում է «ՀՀ կենտրոնական բանկի համար ԶԼՄ-ների և ցանցային մոնիտորինգ կազմակերպելու համար համակարգի ձեռքբերման և սպասարկման նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-031 ծածկագրով երկփուլ մրցույթի» ընթացակարգին ներկայացված հայտերի գնահատման և ընտրված մասնակցի ընտրությունը հիմնավորող պատճառների մասին ամփոփ տեղեկատվությունը:
Մրցույթին մասնակցել է հետևյալ կազմակերպությունը՝
- «ՍՊՌՈՒՏ» ՍՊԸ
Մասնակցի կողմից ներկայացված հայտը գնահատվել է հրավերի պահանջներին համապատասխան՝ ստուգվել են հայտով ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև մասնակցի ներկայացրած գնման առարկայի բնութագրերի համապատասխանությունը օրենքով և հրավերով սահմանված պահանջներին, գնահատվել են մասնակցության իրավունքը և որակավորման չափանիշները:
ՀՀ կենտրոնական բանկի Գնահատող հանձնաժողովի «17» նոյեմբերի 2022թ. նիստի ընթացքում ամփոփվել են վերը նշված մրցույթի արդյունքները: Հաղթող մասնակից է ճանաչվել «ՍՊՌՈՒՏ» ՍՊ Ընկերությունը:
ՀՀ կենտրոնական բանկի Գնահատող հանձնաժողովի քարտուղար
Սիրան Եգանյան
Պատվիրատու՝ ՀՀ կենտրոնական բանկ