Հայտարարություն պայմանագիր կնքելու որոշման մասին
Հայտարարություն
պայմանագիր կնքելու որոշման մասին
Սույն հայտարարությունը հրապարակվում է «8» դեկտեմբերի 2022թ.-ին՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջների հիմքով և սահմանված նպատակներին համապատասխան:
ՀՀ կենտրոնական բանկը ստորև ներկայացնում է «ՀՀ կենտրոնական բանկի կարիքներն ապահովելու համար Գաղտնագրված էլեկտրոնային նամակագրության մոդուլով էլեկտրոնային փոստի պաշտպանության համակարգ ձեռքբերելու նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-050 ծածկագրով գնանշման հարցման» ընթացակարգին ներկայացված հայտերի գնահատման և ընտրված մասնակցի ընտրությունը հիմնավորող պատճառների մասին ամփոփ տեղեկատվությունը:
Գնանշման հարցմանը մասնակցել են հետևյալ կազմակերպությունները՝
- «Կիբերսեկ» ՍՊԸ
- «Ստեպ Լոջիք» ՍՊԸ
- «Սոֆթլայն Ինթերնեյշնլ» ՍՊԸ
- «ՏԵԽՆՈՖՈՌՈՒՄ» ՍՊԸ
Մասնակիցների կողմից ներկայացված հայտերը գնահատվել են հրավերի պահանջներին համապատասխան՝ ստուգվել են հայտով ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև մասնակիցների ներկայացրած գնման առարկայի բնութագրերի համապատասխանությունը օրենքով և հրավերով սահմանված պահանջներին, գնահատվել են մասնակցության իրավունքը և որակավորման չափանիշները:
ՀՀ կենտրոնական բանկի Գնահատող հանձնաժողովի «8» դեկտեմբերի 2022թ. նիստի ընթացքում ամփոփվել է վերը նշված գնանշման հարցման արդյունքները: Հաղթող մասնակից է ճանաչվել «Կիբերսեկ» ՍՊ Ընկերությունը:
ՀՀ կենտրոնական բանկի Գնահատող հանձնաժողովի քարտուղար
Սիրան Եգանյան
Պատվիրատու՝ ՀՀ կենտրոնական բանկ