«Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետի փոփոխության վերաբերյալ

ՀՀ կենտրոնական բանկը, կարևորելով վիճակագրական տեղեկատվության ժամանակին հասանելիությունն ու օգտագործողների պահանջարկը, վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը։

Այսուհետ նշված տեղեկատվությունը Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում կհրապարակվի հաշվետու ամսվա ավարտին հաջորդող չորրորդ աշխատանքային օրը՝ նախկինում սահմանված՝ հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ի փոխարեն։

Տվյալները հասանելի կլինեն Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում՝ Վիճակագրություն բաժնում: