Հայտարարություն պայմանագիր կնքելու որոշման մասին

Հայտարարություն 
պայմանագիր կնքելու որոշման մասին

Սույն հայտարարությունը հրապարակվում է «1» դեկտեմբերի 2022թ.-ին՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջների հիմքով և սահմանված նպատակներին համապատասխան:
ՀՀ կենտրոնական բանկը ստորև ներկայացնում է «ՀՀ կենտրոնական բանկի 2023թ.-ի կարիքների համար տնտեսական ապրանքներ ձեռքբերելու նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-049 ծածկագրով գնանշման հարցման» ընթացակարգին ներկայացված հայտերի գնահատման և ընտրված մասնակցի ընտրությունը հիմնավորող պատճառների մասին ամփոփ տեղեկատվությունը:

Գնանշման հարցմանը մասնակցել են հետևյալ կազմակերպությունները՝

  1. «Արվա Պրոֆ» ՍՊԸ
  2. «Լեյկո» ՍՊԸ

Մասնակիցների կողմից ներկայացված հայտերը գնահատվել են հրավերի պահանջներին համապատասխան՝ ստուգվել են հայտով ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև մասնակիցների ներկայացրած գնման առարկայի բնութագրերի համապատասխանությունը օրենքով և հրավերով սահմանված պահանջներին, գնահատվել են մասնակցության իրավունքը և որակավորման չափանիշները:

ՀՀ կենտրոնական բանկի Գնահատող հանձնաժողովի «1» դեկտեմբերի 2022թ. նիստի ընթացքում ամփոփվել է վերը նշված գնանշման հարցման արդյունքները: Հաղթող մասնակից է ճանաչվել «Արվա Պրոֆ» ՍՊ Ընկերությունը:


ՀՀ կենտրոնական բանկի Գնահատող հանձնաժողովի քարտուղար
Սիրան Եգանյան
Պատվիրատու՝ ՀՀ կենտրոնական բանկ