Հայտարարություն պայմանագիր կնքելու որոշման մասին
Հայտարարություն
պայմանագիր կնքելու որոշման մասին
Սույն հայտարարությունը հրապարակվում է «1» դեկտեմբերի 2022թ.-ին՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջների հիմքով և սահմանված նպատակներին համապատասխան:
ՀՀ կենտրոնական բանկը ստորև ներկայացնում է ՀՀ կենտրոնական բանկի տրանսպորտային միջոցների համար 2023թ. ընթացքում տեխնիկական սպասարկում իրականացնող կազմակերպության ընտրության նպատակով CBA-2022-048 ծածկագրով գնանշման հարցման» ընթացակարգին ներկայացված հայտերի գնահատման և ընտրված մասնակցի ընտրությունը հիմնավորող պատճառների մասին ամփոփ տեղեկատվությունը:
Գնանշման հարցմանը մասնակցել է հետևյալ կազմակերպությունը՝
- «Ջակո Ավտոդետ» ՍՊԸ
Մասնակցի կողմից ներկայացված հայտը գնահատվել է հրավերի պահանջներին համապատասխան՝ ստուգվել են հայտով ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև մասնակցի ներկայացրած գնման առարկայի բնութագրերի համապատասխանությունը օրենքով և հրավերով սահմանված պահանջներին, գնահատվել են մասնակցության իրավունքը և որակավորման չափանիշները:
ՀՀ կենտրոնական բանկի Գնահատող հանձնաժողովի «1» դեկտեմբերի 2022թ. նիստի ընթացքում ամփոփվել է վերը նշված գնանշման հարցման արդյունքները: Հաղթող մասնակից է ճանաչվել «Ջակո Ավտոդետ» ՍՊ Ընկերությունը:
ՀՀ կենտրոնական բանկի Գնահատող հանձնաժողովի քարտուղար
Սիրան Եգանյան
Պատվիրատու՝ ՀՀ կենտրոնական բանկ