Հայտարարություն պայմանագիր կնքելու որոշման մասին

Հայտարարություն 
պայմանագիր կնքելու որոշման մասին

Սույն հայտարարությունը հրապարակվում է «1» դեկտեմբերի 2022թ.-ին՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջների հիմքով և սահմանված նպատակներին համապատասխան:

ՀՀ կենտրոնական բանկը ստորև ներկայացնում է «ՀՀ կենտրոնական բանկի 2023թ.-ի կարիքների համար ներքին այրման շարժիչային վառելիք ձեռքբերելու նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-046 ծածկագրով գնանշման հարցման» ընթացակարգին ներկայացված հայտերի գնահատման և ընտրված մասնակցի ընտրությունը հիմնավորող պատճառների մասին ամփոփ տեղեկատվությունը:  

Գնանշման հարցմանը մասնակցել են հետևյալ կազմակերպությունները՝

  1. «ՖԼԵՇ» ՍՊԸ
  2. «Մաքս Օիլ» ՍՊԸ

Մասնակիցների կողմից ներկայացված հայտերը գնահատվել են հրավերի պահանջներին համապատասխան՝ ստուգվել են հայտով ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև մասնակիցների ներկայացրած գնման առարկայի բնութագրերի համապատասխանությունը օրենքով և հրավերով սահմանված պահանջներին, գնահատվել են մասնակցության իրավունքը և որակավորման չափանիշները:

ՀՀ կենտրոնական բանկի Գնահատող հանձնաժողովի «1» դեկտեմբերի 2022թ. նիստի ընթացքում ամփոփվել է վերը նշված գնանշման հարցման արդյունքները: Հաղթող մասնակից է ճանաչվել «Մաքս Օիլ» ՍՊ Ընկերությունը:

ՀՀ կենտրոնական բանկի Գնահատող հանձնաժողովի քարտուղար
Սիրան Եգանյան
Պատվիրատու՝ ՀՀ կենտրոնական բանկ