Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վիճակագրական հետազոտություններ

Վարկավորման պայմանների հարցում

 
ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի պայմանների վերաբերյալ հարցում:
Հարցման նպատակն է բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման որակական պայմանների և շուկայի սպասումների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը: Հարցումն ուղղված է ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների ավագ վարկային մասնագետներին: Առաջին անգամ հարցումն իրականցվել է 2008թ. երրորդ եռամսյակում և շարունակվում է իրականացվել մինչ օրս` եռամսյակային պարբերականությամբ:  Հարցաթերթում ըդգրկված են հարցեր ընթացիկ հարցման փաստացի տվյալների և հաջորդ եռամսյակի սպասումների վերաբերյալ: Մասնակցող սուբյեկտներն ընտրվում են այնպես, որ վերջիններիս վարկային պորտֆելը հարցվող ժամանակահարվածի վերջի դրությամբ ծածկի ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների վարկային պորտֆելի 90%-ը:
 Ամփոփ տոկոսային ցուցանիշները հաշվարկելիս, ինչպես նաև ընդհանուր եզրակացություններ կատարելիս` անհատական հարցվողների դրական կամ բացասական պատասխանները դիտվում են որպես փորձագետների կարծիք ՀՀ վարկային շուկայի վերաբերյալ և ամփոփվում են առանց յուրաքանչյուր հարցվողի վարկային պորտֆելի տեսակարար կշիռը հաշվի առնելու:
Ցուցանիշների ամփոփման ժամանակ հաշվարկվում է դրական և բացասական պատասխանների տոկոսային հարաբերությունը ընդհանուր հարցվողների մեջ, իսկ զուտ տոկոսային հարաբերությունը հաշվարկվում է որպես դրական պատասխանների և բացասական պատասխանների տարբերության հարաբերակցությունն ընդհանուր պատասխանների մեջ:
Ընթացակարգերի և պահանջարկի փոփոխությունները նկարագրելու նպատակով հաշվարկվում են նաև դիֆուզիոն ինդեքսներ, որոնք հաշվարկելիս հարցվողների պատասխաններին տրվում են կշիռներ` 0; 0.25; 0.5; 0.75 և 1, իսկ արդյունքներն այնուհետև ագրեգացվում են ինդեքսներում:
 
​​
​​​​​​​​
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next