Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ներածություն

Համաձայն «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի (է) կետի, Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրագործելու նպատակով իրականացնում է դրամավարկային և ֆինանսական վիճակագրության հավաքագրում, ամփոփում և հրապարակում:  Մասնավորապես, այս խնդիրն իրագործելու ուղղությամբ իրականացվում է`
  • դրամավարկային և ֆինանսական վիճակագրության հավաքագրում, դրա արժանահավատության ապահովում և ստացված տեղեկատվության մշակում,
  • լայն հասարակությանը արժանահավատ, հուսալի և ժամանակին տեղեկատվությամբ ապահովվում` Կենտրոնական բանկի վիճակագրական հրապարակումների եւ ԿԲ կայքի միջոցով:
2011 թվականից սկսած ՀՀ արտաքին հատվածի ցուցանիշների` վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վիճակագրության պատասխանատուն հանդիսանում է Կենտրոնական բանկը: Ներկայումս «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքով իրեն ամրագրված խնդիրներն իրագործելու նպատակով, Կենտրոնական բանկի խորհրդի որոշումներով, կենտրոնական բանկի նախագահի որոշումներով և կարգադրություններով տրված լիազորությունների շրջանակներում, զբաղվում է նաև տնտեսության մնացած` արտաքին, իրական և պետական հատվածների վիճակագրությունների բնագավառներում ներքին օգտագործման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրմամբ ու մշակմամբ: Համաձայն ՙՊետական վիճակագրության մասին՚ ՀՀ օրենքի` տնտեսության նշված հատվածների վիճակագրական ցուցանիշների պաշտոնական պատասխանատուն է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, որի ինտերնետային կայքն է www.armstat.am Կենտրոնական բանկն իր լիազորությունների շրջանականերում զբաղվում է տնտեսության բոլոր չորս հատվածներում վիճակագրական վերլուծությունների իրականացմամբ (ժամանակային շարքերի հավաքագրում, նախնական մշակում, որոշ վիճակագրական ցուցանիշների կանխատեսում, տարբեր ինդեքսների հաշվարկներ և այլն), այդ ոլորտների վիճակագրությունների մեթոդաբանության զարգացմամբ և ընդունված միջազգային չափանիշներին դրանց համապատասխանեցման աշխատանքներով: Առանձին տնտեսական երևույթների ուսումնասիրման և գնահատման համար ԿԲ կողմից անցկացվում են նաև վիճակագրական հարցումներ և հետազոտություններ. մասնավորապես տնտեսության ընդհանուր վիճակի, տնտեսական ակտիվության և տնտեսվարող սուբյեկտների ու բնակչության սպասումները գնահատելու, տնտեսությունում տեղի ունեցող զարգացումներն օպերատիվ կերպով գնահատելու մակրոտնտեսական և ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ բանկերի սպասումները գնահատելու, բնակչության կողմից պահվող կանխիկ արտարժույթի մակարդակը գնահատելու և այլ նպատակներով: Վիճակագրական տվյալները, սահմանված ժամկետներում և պարբերականությամբ, հրապարակվում են ըստ հրապարակումների ժամանակացույցի Կենտրոնական բանկի տնային էջում և հետևյալ պարբերականներում.
 
 
 
Երկրի վիճակագրական համակարգի զարգացման ուղղությամբ կարևոր քայլ էր հանդիսանում 2003թ. նոյեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության անդամակցումը Արժույթի միջազգային հիմնադրամի վիճակագրական համակարգին` Տվյալների տարածման հատուկ չափորոշիչին (ՏՏՀՉ, անգլերեն` SDDS)` www.dsbb.imf.org , որը հնարավոր է դարձնում մասնակից երկրների վիճակագրության կազմումը միասնական չափանիշների հիման վրա: Հարկ է նշել, որ ՀՀ-ը ԱՊՀ երկրներից երրորդն էր և աշխարհի երկրներից 54-րդը, որն անդամագրվում էր այս համակարգին:
ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող վիճակագրական աշխատանքները կոոդրդինացնում է վիճակագրության վարչությունը, որը բաղկացած է դրամավարկային և ֆինանսական վիճակագրության բաժնից, հաշվետվությունների ընդունման եւ ամփոփման բաժնից, տնտեսական վիճակագրության զարգացման բաժնից, արտաքին հատվածի վիճակագրության բաժնից, ընտրանքային հետազոտությունների և վերլուծությունների բաժնից, վարկային ռեգիստրից:
 
 
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next