Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Վճարային համակարգերի հսկողություն

 
 
ՀՀ կենտրոնական բանկի կարևորագույն խնդիրներից և գործառույթներից է հանդիսանում նաև Վճարահաշվարկային համակարգի հսկողությունը (այսուհետ` ՎՀՀ):
Վճարային և արժեթղթերի համակարգերը հանդիսանում են ֆինանսական համակարգի կայունության ապահովման համար կարևոր ենթակառացվածք. վերջիններիս միջոցով են իրականացվում ինչպես միջբանկային վճարումները (ֆիզիկական և իրավաբանական անձանց, բանկերի սեփական վճարումներն ու փոխանցումները) և կառավարության կողմից կատարվող վճարումներն ու բյուջե ուղղված վճարումների հավաքագրումը, այնպես նաև այլ կարևոր նշանակություն ունեցող համակարգերի (քարտային և այլ հանրային համակարգերի, ֆինանսական շուկայի գործարքների) վերջնահաշվարկները, կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը: Վճարային և արժեթղթերի համակարգերի կայուն և արդյունավետ գործունեությունն ապահովում է ամբողջ տնտեսության բնականոն աշխատանքը: Այնուամենայնիվ, վերջիններս կարող են զգալի ռիսկեր պարունակել մասնակիցների համար և խափանումների փոխանցման և տարածման միջավայր հանդիսանալ տնտեսության կամ ֆինանսական համակարգի մի հատվածից մյուսին: Նման ռիսկերի առկայության պատճառով վերոնշյալ համակարգերը հանդիսանում են կենտրոնական բանկերի ուշադրության առարկա, իսկ վճարային համակարգերի հսկողությունը դիտարկվում է կենտրոնական բանկերի կարևոր խնդիրներից մեկը: (տե՛ս «Վճարահաշվարկային համակարգերի հսկողությունը` որպես ՀՀ կենտրոնական բանկերի նորագույն ֆունկցիա»):
 
ՎՀՀ-ի իրականացման համար իրավական հիմք է հանդիսանում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկիմասին» ՀՀ օրենքով ՀՀ կենտրոնական բանկին վերապահված ՀՀ-ում «…գործուն վճարահաշվարկային համակարգ ստեղծելուև զարգացնելու…» խնդիրը, որի ապահովման համար «ՀՀ ԿԲ-ն կարգավորում և վերահսկում է վճարահաշվարկային համակարգերը, իրականացնում է վճարահաշվարկային և արժեթղթերի հաշվարկային համակարգերի հսկողություն»: 2004թ. նոյեմբերին «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի ընդունումն ավելի հստակ ամրագրեց Կենտրոնական բանկի իրավասությունները ՎՀՀ-ի իրականացման ուղղությամբ (տես «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք): Համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք):
 
ՎՀՀ-ի բնագավառում իրականացվող իր քաղաքականությունը հստակեցնելու և հրապարակային դարձնելու նպատակով 2006թ. դեկտեմբերին ՀՀ ԿԲ նախագահի որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վճարահաշվարկային համակարգի հսկողության իրականացման հայեցակարգը»: Հայեցակարգը սահմանում է ՎՀՀ-ինպատակները, շրջանակը, ՎՀՀ շրջանակում ներառված համակարգերին ներկայացվող պահանջները, ՎՀՀ իրականացման գործընթացը, համագործակցությունը այլ իրավասու մարմինների հետ և ՎՀՀ  արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների և տեղեկատվության տրամադրման գործընթացը (տե՛ս «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վճարահաշվարկային համակարգի հսկողության իրականացման հայեցակարգը»):
 
Վերոնշյալ հայեցակարգի հիման վրա ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ՀՀ-ում գործող և ՎՀՀ շրջանակներում ներառված վճարային համակարգերի մոնիտորինգ, հնարավոր ռիսկերի վերլուծության և սահմանված պահանջներին ու սկզբունքներին համակարգերի համապատասխանության, ինչպես նաև կատարվող փոփոխությունների գնահատում և առաջարկությունների մշակում: Վճարային և արժեթղթերի հաշվարկային համակարգերը գնահատելիս ՀՀ ԿԲ-ն հիմք է ընդունում Միջազգային հաշվարկների բանկի (BIS) կողմից Ֆինանսական շուկայի ենթակառուցվածքների համար սահմանված պահանջներն ու գնահատման մեթոդաբանությունը: “Principles for Financial Market Infrastructures: Disclosure Framework and Assessment Methodology” փաստաթղթի ոչ պաշտոնական հայերեն լեզվով թարգմանությունը տեղադրված է հետևյալ հղումով. «Ֆինանսական շուկայի ենթակառուցվածքների կողմից տեղեկատվության բացահայտմանը/ հրապարակմանը ներկայացվող պահանջներ»:
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next